ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Սրբագրել սխալներն ու առաջ գնալ

Սրբագրել սխալներն ու առաջ գնալ
18.11.2025 | 11:42

Մենք ապրող ազգ ենք, մենք մեռնող ազգ չենք: Ոտնահարված, թերարժեք զգալու խնդիր չկա:

Պետք չէ կենտրոնանալ մեր դժբախտությունների վրա. պետք է կենտրոնանալ մեր հաջողությունների, ձեռքբերումների վրա:

Մեր դժբախտությունները նաև մեր մեղքերի, մեր սխալների հետևանք են, պակաս հայրենասիրության հետևանք են, պակաս ազգային արժանապատվության հետևանք են: Սրանք բոլորը պետք է սրբագրել ու առաջ գնալ:

Միքայել Արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆ

Դիտվել է՝ 3876

Մեկնաբանություններ